Аrmlur — Ժողովուրդ օրաթերթ


Zhoghovurd

ОБ ИЗДАНИИ «Жоговурд», ZHOGHOVURD (People), ԺՈՂՈՎՈՒՐԴ
Газета Жоговурд издается с 1-го февраля 2011-го года. В этот период независимый ежедневник смог стать одним из 5-и наиболее читаемых газет в Армении. На страницах нашей газеты можно найти публикации по социальным, политическим, экономическим, культурным и другим темам. Мы работаем по принципу оперативность+объективность. Наш лозунг «Газета для всех и обо всем».

Սիրելի՛ ընթերցող, բազմաթիվ կայքերի կողքին այսօրվանից կլինի «Ժողովուրդ».am-ը՝ armlur.am-ը: Մամուլի դաշտում, կամ որ նույնն է` քաղաքական ասպարեզում, երբ որևէ նոր անուն կամ միավոր է հայտնվում, անմիջապես առաջանում է երկու բնական հարց՝ ո՞վ է այդ միավորի (մեր դեպքում՝ «Ժողովուրդ» օրաթերթի և կայքի) տերը, ի՞նչ շահեր է սպասարկելու: Հարցերը բնական են, քանի որ, ցավոք, մեր իրականության մեջ քիչ չեն նման միավորներն ու լրատվամիջոցները, որոնք միշտ կանխատեսելի են և սպասարկում են կոնկրետ ուժերի կամ անձանց շահերը և իրենց «կայանալու» ճանապարհին չեն խորշում ցեխ շպրտել բոլոր ուղղություններով: Բայց, բարեբախտաբար, նրանց կողքին կան իսկապես անկախ, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներ, որոնք իրենց գոյությամբ ապացուցում են ազատ մամուլի առկայությունը մեր երկրում` բարձր պահելով մեր՝ լրագրողներիս պատիվը: Մեր թերթն իր ձևավորմանը զուգընթաց անցավ բոլոր այս փորձությունների միջով և այսօր դարձել է ձեր սեղանի «մշտական բնակիչը»: Առանց վերամբարձ խոսքերի՝ միանգամից կարող ենք վստահեցնել, որ մեր թիկունքում չկա կանգնած որևէ քաղաքական ուժ: Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ և պահանջներ ներկայացնողներ: Եվ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը` «Ժողովուրդ»: Այն իսկապես բոլորի թերթն է, և կայքն էլ որդեգրել է նույն սկզբունքները: Իհարկե, մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ունենք մեր քաղաքական հստակ կողմնորոշումն այսօրվա ռեժիմի նկատմամբ, գիտակցում ենք նրա կործանարար գործունեության հետևանքները, բայց միաժամանակ չունենք նախընտրելի և մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով», «անտիպատիաներով»: Լուսաբանել և լուսաբանելու ենք ողջ դաշտը այնպես, ինչպես կա: Լինելու ենք հետևողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Մեր թերթն ու կայքը հավատարիմ կմնան որդեգրած կարգախոսին.

«Թերթ բոլորի և ամեն ինչի մասին»: Մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը, այսինքն դուք` սիրելի՛ ժողովուրդ: Կարող եք վստահ լինել, որ ունեք ձեր թերթն ու կայքը: Չի լինելու որևէ պաշտոնյա, պատգամավոր, քրեական կամ այլ հեղինակություն, որի դատապարտելի արարքները չլուսաբանվեն մեր կողմից: Մեր ընթերցողը կարող է ցանկացած խնդրով դիմել խմբագրություն` (010, 096, 093) 54 64 23 հեռախոսահամարով (info.armlur@gmail.com), և մենք անարձագանք չենք թողնի ոչ մեկի խնդրանքը: Ծանոթ լինելով հայրենի իշխանությունների գործելաոճին` բարեկամաբար խորհուրդ ենք տալիս «Ժողովուրդ»-ի հետ չխոսել ուժի դիրքերից կամ շահագրգռման այլ մեթոդներով: Մենք լավ գիտենք մեր իրավունքների ու պարտականությունների չափաբաժինը և պատրաստվում ենք իրացնել մեր բաժին իշխանությունը` որպես չորրորդ իշխանություն: «Ժողովուրդ» օրաթերթի և առցանց «Ժողովուրդ».am-ի (armlur.am)-ի խմբագրություն

,

Понравилось?

Проголосовало: 1

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

.

Добавить комментарий

Телеканал Звезда

Ed Sheeran — Photograph